Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկիր մուտք գործող ուկրաինական անձնագիր ունեցող անձանց անժամկետ ապրելու և աշխատելու իրավունք է տրվում

16:45, 28.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկիր մուտք գործած ուկրաինական անձնագրերով մարդկանց անժամկետ ապրելու և աշխատելու իրավունք է տրվում։

Նոր միջոցները վերաբերում են նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացված տարածքների բնակիչներին, ովքեր Ռուսաստան են տեղափոխվել ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Նախորդ հրամանագրի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիները կարող էին երկրում մնալ 180 օրից ընդամենը 90 օր։ Երկար ժամանակ ապրելու և աշխատելու համար պահանջվում էր հատուկ թույլտվություն։

Նմանատիպ