Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ, իսկ ավելի ուշ առաջնորդները զրուցել են Վոլոդիմիր Զելենսկու հետ

15:54, 27.10.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հետ։ Այս մասին «Տասս»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Տեղեկատվությունը հաստատել է Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ երկու առաջնորդներն էլ ավելի ուշ կապ են հաստատել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմի տեղեկությամբ, Պուտինի հետ զրույցը վերաբերել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումներին։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցողները համաձայնել են տեխնիկական մակարդակի հանդիպումներ անցկացնել Աբու Դաբիում նոյեմբերի սկզբին։

«Մենք Ռուսաստանի հարևաններն ենք։ Այս պատերազմի արդյունքը անմիջական ազդեցություն կունենա մեր և ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ», – ասել է Ստուբը։

Ստուբը և Ստյորեն ասել են, որ չեն խոսում Եվրոպայի անունից։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ Եվրոպայի համար նոր անվտանգության ճարտարապետության ստեղծումը պետք է ներառի նաև Ռուսաստանի հետ վստահության կառուցման մեխանիզմներ։

Նմանատիպ