Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ օգուտներ է ակնկալում Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հետ նախատեսված հանդիպումից

10:33, 18.11.2026
MOSCOW REGION, RUSSIA - NOVEMBER 17, 2021: Russia's President Vladimir Putin is seen in his office at the Novo-Ogaryovo residence during a video conference meeting on issues of the development of genetic technologies. Mikhail Metzel/TASS ñ????Ä. ?????????Ä ???????. ????????? ñë ¨??????? ????? ? ????-??????? ? ?????? ???????????????? ?? ????????? ?? ???????? ???????Ä ???????????? ??????????. ?????? ???????/POOL/ì?óó

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ պոտենցիալ օգուտներ է ակնկալում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ նախատեսված հանդիպումից։

2026 թվականի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համաշխարհային տնտեսությունը խառնաշփոթի մեջ է, մինչդեռ աշխարհում ռազմական և քաղաքական ռիսկերը մեծանում են։

Նա ասել է, որ մեկուսացման փոխարեն անհրաժեշտ է գործընկերություն, և APEC-ը հնարավորություն է տալիս կառուցողական մտքերի փոխանակման համար։

«Ահա թե ինչու ես մեծ պոտենցիալ օգուտներ եմ ակնկալում Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև առաջիկա եռակողմ հանդիպումից, որը նախատեսված է APEC գագաթնաժողովի շրջանակներում», – ասել է Պուտինը։

Ձեր տեղեկության համար՝ Սի Ցզինպինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Սա կլինի երեք երկրների առաջնորդների առաջին համատեղ դեմ առ դեմ հանդիպումը։

Նմանատիպ