Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը երկկողմ հանդիպման ժամանակ նշել են, որ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները լեռան պես ամուր են և դրական ազդեցություն ունեն միջազգային ասպարեզում
Russian President Vladimir Putin and Chinese President Xi Jinping shake hands as they pose for photos before a tea ceremony following their meeting at the Great Hall of the People in Beijing, China May 20, 2026. Sputnik/Alexander Kazakov/Pool via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նշել է, որ երկու երկրների միջև արտաքին քաղաքական գործընկերությունը կայուն և դրական է գործում միջազգային ասպարեզում։
«Ռուս-չինական քաղաքական գործընկերությունը կայուն և դրական է գործում։ Դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում մենք պահպանում ենք կառուցողական մոտեցում ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման գործընթացին», – ասել է Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Չինաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառության մասին։
«Մեր երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարը։ Սա այն նպատակն է, որը մենք սահմանել ենք մեզ համար։ Թվում է, թե այս տարի մենք ոչ միայն կրկին կհասնենք այս ցուցանիշին, այլև լավ դինամիկա կունենանք առևտրաշրջանառության աճի մեջ», – նշել է Վլադիմիր Պուտինը։
Իր հերթին, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «լեռան պես ամուր են»։
«Պարոն նախագահի և իմ ուժեղ ղեկավարության ներքո Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները մնացել են լեռան պես ամուր և անսասան քամու ու անձրևի նկատմամբ։ Այս հարաբերությունները կողմնորոշված են դեպի երկարաժամկետ հեռանկար և ապահովում են ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն ավելի ու ավելի բարդ և արագ փոփոխվող աշխարհում», – ասել է Սի Ցզինպինը։