Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարություններին և հատուկ ծառայություններին ուսումնասիրել միջուկային զենքի փորձարկումներ սկսելու հնարավորությունը
Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարություններին և հատուկ ծառայություններին ուսումնասիրել միջուկային զենքի փորձարկումներ սկսելու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե այլ երկրներ միջուկային փորձարկումներ անցկացնեն, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։

«Ես դեռ 2023 թվականին ասել եմ, որ եթե Միացյալ Նահանգները կամ համապատասխան պայմանագրի մյուս կողմ պետությունները նմանատիպ փորձարկումներ անցկացնեն, ապա Ռուսաստանը նույնպես պարտավոր կլինի ձեռնարկել համապատասխան և համարժեք պատասխան միջոցներ», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարություններին և հատուկ ծառայություններին ուսումնասիրել միջուկային զենքի փորձարկում սկսելու հնարավորությունը։

«Ես հանձնարարում եմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական գործակալություններին անել հնարավոր ամեն ինչ՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու, վերլուծություն անցկացնելու և միջուկային զենքի փորձարկման նախապատրաստման հնարավոր մեկնարկի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հանձնարարել է Պենտագոնին «անհապաղ սկսել Միացյալ Նահանգների միջուկային զենքի փորձարկումները»։