Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու են սեպտեմբերի 8-ին
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը միմյանց հանդիպելու են Մոսկվայում, սեպտեմբերի 8-ին: Այս մասին լուրը տարածել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Այդ հանդիպումը մեկնաբանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանում իշխանափոխությունից հետո, սա կլինի Նիկոլ Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին մասնակցել է Սոչիում Եվրասիայի տնտեսական միության երկրների առաջնորդների հանդիպմանը, որից հետո հունիսի 13-ին մասնակցել է Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan