Պուտինը որոշել է նորից առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում. ԶԼՄ-ներ
Պուտինը որոշել է նորից առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ կմասնակցի 2018 թ. նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով դաշնային պաշտոնյայի:

Աղբյուրի խոսքով՝ նախագահության նոր ժամկետի համար Պուտինը կարող է առաջադրվել նախքան այն, որ Դաշնության խորհուրդն ընտրություններ կնշանակի կամ անմիջապես դրանից հետո: Ըստ օրենքի՝ արշավի մասին որոշում պետք է ընդունվի դեկտեմբերի 7-17-ին: Կրեմլին մոտ աղբյուրը պատմել է, որ ըստ ամենայնի, դա կարվի մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը:

Մեկ այլ սցենարի համաձայն՝ առաջադրվելու իր որոշման մասին Պուտինը կհայտարարի հունվարի սկզբին: