Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կողմ են արտահայտվել Իրանի միջուկային գործարքի իրականացմանը
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կողմ են արտահայտվել Իրանի միջուկային գործարքի իրականացմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին տեղյակ է պահել Իրան կատարած իր այցելության արդյունքների մասին։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ պլանը և ընդգծել են այդ կարևորագույն համաձայնության՝ միակողմանի  կարգով վերանայման անհնարինությունը։

Պուտինն ու Մակրոնը կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի շուրջ՝ քննարկելով, մասնավորապես, Սիրիայի հարցով Աստանայում 7-րդ Միջազգային հանդիպման արդյունքները։ Կողմերն ընդգծել են ճգնաժամի կարգավորման համար համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։