Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Հնդկաստան
Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Հնդկաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ հանդիպում է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Սա Պուտինի առաջին այցն է Հնդկաստան Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր:

Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին վաղը բանակցություններ կվարեն, որից հետո կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Ռուսական պատվիրակության ընդլայնված կազմում են պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, տնտեսական զարգացման, ֆինանսների և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երկու երկրները նախատեսում են խորացնել հարաբերությունները տնտեսական և պաշտպանական ոլորտներում։