Վլադիմիր Պուտին. Եթե մենք ուզում ենք ապրել, և բոլորը ուզում են ապրել, եկեք ապրենք բարեկամաբար և միասին գտնենք դա անելու ճանապարհները
Եթե մենք ուզում ենք ապրել, և բոլորը ուզում են ապրել, եկեք միասին գտնենք դա անելու եղանակներ,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի ամենամյա հանդիպման ժամանակ։
«Եթե մենք ուզում ենք ապրել, և բոլորը ուզում են ապրել, ինչպես ես մի անգամ ասել եմ իմ հրապարակային ելույթներից մեկում՝ եկեք ապրենք բարեկամաբար և գտնենք դա անելու եղանակներ միասին», – ասել է Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ վստահության վերականգնումը «դժվար, փխրուն գործընթաց է, որը շատ դժվար է կառուցել և շատ հեշտ է ոչնչացնել»։
Նրա խոսքով, նույնիսկ ամենամոտ գործընկերների շահերը չեն կարող լիովին համընկնել։
«Եթե նույնիսկ ամենամոտ գործընկերների շահերը լիովին չեն համընկնում, ի՞նչ կարող ենք ասել այն երկրների մասին, որոնք գտնվում են մրցակցության, կատաղի մրցակցության և, ավելին, բախման հարաբերությունների վիճակում», – ասել է Պուտինը։