Վլադիմիր Պուտին. Ուկրաինայի հարձակումները ներկայումս մեզ մոտ որոշակի խնդիրներ են առաջացնում նավթամթերքի հետ կապված, կարծում եմ՝ իրավիճակը կբարելավվի, մենք կպատասխանենք հայելային, ավելի ուժեղ հարվածներով

22:16, 13.07.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները որոշակի խնդիրներ են ստեղծում նավթամթերքի հետ կապված Ռուսաստանում, չնայած, նրա խոսքով, իրավիճակը աստիճանաբար կբարելավվի։

«Այո, այս հարձակումները որոշակի խնդիրներ են ստեղծում նավթամթերքի հետ կապված այս փուլում: Կարծում եմ՝ իրավիճակը աստիճանաբար կբարելավվի», – ասաց Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, Պուտինը նշեց, որ աշխատանքներ են տարվում Ղրիմը նավթամթերքով մատակարարելու համակարգի ստեղծման ուղղությամբ, «որը թշնամու համար շատ դժվար կլինի հասնել»։

Պուտինը նաև ասաց, որ Ռուսաստանը ուկրաինական հարձակումներին կպատասխանի «հայելային, բայց մի քանի անգամ ավելի հզոր» հարվածներով։

«Մեր պատասխանը միշտ կլինի հայելային: Որտեղ էլ որ նրանք փորձեն հարվածել Ռուսաստանի Դաշնության տարածքում, մենք կպատասխանենք հայելային, բայց մի քանի անգամ ավելի հզոր հարվածներով», – ասաց Ռուսաստանի նախագահը։

Նմանատիպ