Վլադիմիր Պուտին. Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է, չի բացառվում, վարակի դեմ պայքարին ներգրավվեն նաև զինվորականները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ, Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է:

«Մենք տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն օր-օրի փոխվում է, ցավոք ավելանում է վարակակիրների թիվը: Ավելի ու ավելի են շատանում ծանր դեպքերը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, երկիրը պետք է հաշվի առնի իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարը: Ռուսաստանի նախագահի խոսքով, առաջիկա շաբաթները կորոնավիրուսի տարածման տեսանկյունից կլինեն որոշիչ:

Պուտինը նաև չի բացառել, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվեն նաև զինվորականները: