Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի տարածքում հեռահար զենքերով հարվածների դեպքում պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ ցնցող, մտածեք այդ մասին

22:00, 23.10.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինային «Թոմահավկ» տեսակի հրթիռների հնարավոր մատակարարումը և ռուսական տարածքին հեռահար արևմտյան զենքերով հնարավոր հարվածները։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ նման զինատեսակով Ռուսաստանի վրա հարձակումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։

«Սա էսկալացիայի փորձ է։ Եթե Ռուսաստանի տարածքի վրա նման զենքով հարվածներ հասցվեն, պատասխանն կլինի շատ լուրջ, եթե ոչ ապշեցուցիչ։ Թող մտածեն դրա մասին», – հայտարարել է Պուտինը։

Նմանատիպ