Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները ճգնաժամի մեջ են, սակայն դա մեր մեղքը չէ
Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները ճգնաժամի մեջ են, սակայն դա Մոսկվայի մեղքը չէ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել եվրոպական պետությունների հետ կապերի վերականգնումից:
«Լիովին հասկանալի է, որ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Դա մեր մեղքը չէ: Ուկրաինական իրադարձությունների վրա հղումներն անհիմն են, քանի որ եվրոպական ճգնաժամը ինչպես ԱՄՆ նախորդ վարչակազմի, այնպես էլ մի քանի առաջատար եվրոպական երկրների մեղքն է: Նրանք աջակցեցին Ուկրաինայում պետական հեղաշրջմանը: Դա հետագայում հանգեցրեց իրադարձությունների ողբերգական շղթայի, որը մինչ օրս շարունակվում է Ուկրաինայում: Եկեք քննարկենք եվրոպական երկրների, ընդհանուր առմամբ Եվրամիության հետ մեր հարաբերությունների ներկա վիճակը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ մենք երբեք չենք հրաժարվել այդ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից», – հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում: