Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան միմյանց միջև, մյուս երկրները կարող են միայն աջակցել նրանց, իմ կարծիքով, կա հնարավորություն կարգավորելու հակամարտությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ կա հնարավորություն լուծելու Ուկրաինայում հակամարտությունը։
«Կա՞ արդյոք հնարավորություն։ Իմ կարծիքով՝ այո, կա», – ասել է Պուտինը։
Պուտինը նաև նշել է, որ «հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան միմյանց միջև, իսկ մյուս երկրները կարող են միայն աջակցել և օգնել»։