Վլադիմիր Պուտին. Մենք միշտ շատ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել ԱՄՆ-ի հետ, մենք այնուամենայնիվ գտել ենք մեզ միավորող մի բան

16:12, 06.07.2025

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը իր պատմության ընթացքում բարեկամական հարաբերություններ է ունեցել Միացյալ Նահանգների հետ, և երկու երկրները գտել են ինչ-որ բան, որը միավորում է նրանց։

Վլադիմիր Պուտինը սա ասել է լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

«Մենք միշտ շատ բարեկամական և առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ՝ շատ երկար ժամանակ։ Մենք աջակցել ենք նրանց Մեծ Բրիտանիայից անկախանալու ցանկությանը։ Մենք իրականում նրանց մատակարարել ենք զենք, օգնել ենք նրանց փողով։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի ժամանակ, մենք աջակցել ենք Հյուսիսին։ Եվ այս առումով մենք այնուամենայնիվ գտել ենք ինչ-որ բան, որը մեզ միավորում է», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Նմանատիպ