Վլադիմիր Պուտին. Մենք բավարար ուժ և միջոցներ ունենք 2022 թվականին սկսված աշխատանքը տրամաբանական ավարտին հասցնելու այն արդյունքով, որն Ռուսաստանին անհրաժեշտ է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ունի բավարար ուժ և ռեսուրսներ՝ Ուկրաինայում պատերազմը տրամաբանական ավարտի հասցնելու համար։
«Նրանք ուզում էին մեզ սադրել, ինչպես դուք ինքներդ ասացիք, նրանք ուզում էին, որ մենք սխալներ թույլ տանք։ Անհրաժեշտ չէր օգտագործել այն զենքը, որի մասին դուք խոսեցիք, և հուսով եմ՝ անհրաժեշտություն չի լինի։ Մենք բավարար ուժ և միջոցներ ունենք 2022 թվականին սկսված աշխատանքը տրամաբանական ավարտին հասցնելու այն արդյունքով, որը Ռուսաստանին անհրաժեշտ է», – պատասխանել է Պուտինը լրագրողի հարցին՝ արդյոք Ուկրաինայում միջուկային էսկալացիայի սպառնալիք կա՞։
Սակայն, ինչպես հայտարարել է Պուտինը, Ռուսաստանը պատերազմ սկսելու մտադրություն չուներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անկեղծորեն ձգտում էր խաղաղ ճանապարհով լուծել օկուպացված Դոնբասի հարցը։
«Մենք չէինք կարող, չէինք կարող հավատալ, և չէինք կարող անցնել որևէ կտրուկ գործողության՝ առանց համապատասխան աշխատանք կատարելու անվտանգության ոլորտում, զինված ուժերում, տնտեսությունում և ֆինանսներում։ Բայց մենք հատուկ չէինք պատրաստվում դրան։ Մենք անկեղծորեն փորձում էինք լուծել Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով։ Պարզվեց, որ մյուս կողմը մտածում և գործում էր այլ կերպ», – նշեց Պուտինը։