Վլադիմիր Պուտին. Կիևի ռեժիմի ղեկավարները չեն շտապում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինան «չցանկանա հարցը լուծել խաղաղ ճանապարհով», Ռուսաստանը բոլոր խնդիրները կլուծի զինված միջոցներով։
Պուտինի խոսքով՝ Կիևի ռեժիմի ղեկավարները չեն շտապում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Ռուսաստանի նախագահը այս հայտարարությունն արել է ռուսական զորքերի հրամանատարական կետում, որտեղ լսել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը։
Մասնավորապես, թեման եղել է Դոնեցկի մարզի Միրնոգրադ քաղաքի (Գերասիմովն այն անվանել է Դիմիտրով) և Զապորոժիեի մարզի Գուլյայպոլե քաղաքի գրավումը։
«Դատելով ձեր զեկույցներից և շփման գծում մեր կողմից դիտարկվող տեմպերից՝ մեր հետաքրքրությունը ուկրաինական ռազմական կազմավորումների իրենց կողմից ներկայումս գրավված տարածքներից կամավոր դուրսբերման հարցում գործնականում զրոյական է», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 27-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ուկրաինայի «կարմիր գծերը» պատերազմը դադարեցնելու բանակցություններում։
Նա ասել է, որ դրանք վերաբերում են Ռուսաստանի կողմից գրավված տարածքներին և Զապորոժիեի ատոմակայանին։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ հիմնական հարցերից մեկը անվտանգության երաշխիքներն են։