Վլադիմիր Պուտին. Քիչ առաջ խոսեցի Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ, ով Բրյուսելում սպասում է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպմանը
Սոչիում եռակողմ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստ է հանդիպել նրանց հետ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ։
«Գիտեմ, որ մոտ ապագայում Բրյուսելում հանդիպում ունեք։ Մենք դա նույնպես ողջունում ենք։ Որքան շատ լինեն շփման հնարավորությունները, այնքան լավ: Ես վերջերս խոսել եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ այս մասին, և նա սպասում է ձեզ»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։