Վլադիմիր Պուտին. Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գիտեն իրենց կարմիր գծերը
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գիտեն իրենց կարմիր գծերը, – Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ասաց, որ կողմերը հասկանում են միմյանց կարմիր գծերի մասին խոսելիս:
«Ընդհանուր առմամբ, մենք հասկանում ենք, թե ուր են անցնում կարմիր գծերը: Մենք հասկանում ենք, թե ինչի մասին են խոսում մեր ամերիկացի գործընկերները, ինչպես նաև նրանք հասկանում են, երբ մենք ենք խոսում կարմիր գծերի մասին: Սակայն, ես ուզում եմ անկեղծորեն ասել ձեզ, շեշտադրումներ մանրամասն չենք կատարել: Հաշվի առնելով, որ մենք պայմանավորվել ենք աշխատել կիբերանվտանգության, ռազմավարական կայունության և այլ հարցերի շուրջ, այս ամենը պետք է դառնա մեր հետագա քննարկման առարկան, և հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի», – ասաց Պուտինը: