Վլադիմիր Պուտին. Դոնալդ Թրամփը տրամադրված է կառուցողական աշխատանքի, մենք աջակցում ենք Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական և կառուցողական տրամադրված է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը աջակցում է Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը։
«Մենք աջակցում ենք Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը, բայց դա միայն մեզանից կախված չէ։ Այն կախված է ամերիկյան կողմից», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Ուկրաինայում պատերազմի մասին և նշել, որ կա հնարավորություն լուծելու Ուկրաինայում հակամարտությունը։