Վլադիմիր Պուտին. Արևմուտքի հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հասցված հարվածները Ուկրաինայի ներկայիս հակամարտությանը գլոբալ դեմք տվեցին

21:54, 21.11.2024

Արևմուտքի հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հասցված հարվածները Ուկրաինայի ներկայիս հակամարտությանը գլոբալ դեմք տվեցին,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչպես բազմիցս նշել ենք, Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, որը մինչ այդ հրահրվել էր Արևմուտքի կողմից, այս պահից գլոբալ դեմք է ստացել»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի վարչակազմը վերացրել է այն սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքով։

Նմանատիպ