Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը համարում է դժվար, բայց գործնական
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, և այն հեշտ չէր,- այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և երկրի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները տևել են երկու ժամ։
«Բանակցությունները տևել են երկու օր, երեկ դրանք շատ երկար են եղել տարբեր ձևաչափերով, իսկ այսօր՝ մոտ երկու ժամ։ Դրանք դժվար էին, բայց գործնական», – ասել է Վլադիմիր Մեդինսկին՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրին, այսօրվա բանակցություններից հետո երկրների ներկայացուցիչները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։