Վլադիմեր Պոզների ու նրան ուղեկցող անձանց կողմից կանոնակարգերի խախտումն անընդունելի է, որին հետևեց համապատասխան մարմինների անհապաղ արձագանքը. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ռուս լրագրող Վլադիմեր Պոզները չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Նրա խոսքով, Պոզներն ու իր շրջապատը երկիր են մուտք գործել օրենքին լիովին համապատասխան:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչապետը, անընդունելի է, որ Վլադիմիր Պոզներն ու նրա հյուրերը հանդիպում էին կազմակերպել Թբիլիսիի հաստատություններից մեկում, կանոնակարգերի խախտմամբ, որին համապատասխան մարմինները անմիջապես արձագանքեցին:
«Վլադիմեր Պոզները, որը նույնպես ԱՄՆ-ի քաղաքացի է, չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Նա հաճախ է այցելում Վրաստան ԱՄՆ-ի անձնագրով: Սա հերթական մասնավոր այցն էր: Միևնույն ժամանակ, կառավարության հրամանագրի համաձայն, նա և իր հյուրերը ունեցել են այսպես կոչված կովիդ անձնագրեր և «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխան: Նրանք երկիր են մտել օրենքին համապատասխան:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի հաստատություններից մեկում առանց կանոնակարգերը պաշտպանելու հավաքին, դա, իհարկե, անընդունելի է մեզ համար, բոլորի համար, և համապատասխան գերատեսչություններն անմիջապես արձագանքել են: Մասնավորապես, ինչպես հաստատությունը, այնպես էլ յուրաքանչյուր անհատ տուգանվել են»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Լրագրող Վլադիմեր Պոզները, հյուրերի հետ միասին իր ծննդյան օրը նշելու նպատակով, Վրաստան էր ժամանել մարտի 31-ին: Ինչպես Պոզներն ասել է «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում, նա նախատեսում էր վերադառնալ ապրիլի 3-ին, բայց զարգացած իրադարձությունների պատճառով շուտ հեռացավ երկրից:
Ակտիվիստներն ու ընդդիմության առաջնորդները, երեկ սկզբում հավաքվել էին «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողը ընթրում էր իր շրջապատի հետ միասին, ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզներն ու իր հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները: Աշխատանքի տեսչության կողմից «Վինոտել» հյուրանոցը տուգանվել է 10 000 լարիով:
Հյուրերը «Վինոտելից» հեռացան ոստիկանության օգնությամբ: Ցույցը շարունակվեց «Ռումս» հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում էր լրագրողը: Ընդդիմության կողմնակիցները ձվեր են նետել հյուրանոցի ուղղությամբ:
Ակտիվիստները լրագրողին ու նրա հյուրերին «Ռումս» հյուրանիցից օդանավակայան ճանապարհեցին գոռոցներով ու ձվեր նետելով:
Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը Վրաստանից հեռացել են վաղ առավոտյան: