Վլադիմեր Բորցվաձեն ներկայացրել է Գուրիայի և Սամցխե Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտների նոր տնօրեններին
Ներքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Բորցվաձեն ներկայացրել է Գուրիայի և Սամցխե Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտների նոր տնօրեններին: Վլադիմեր Բորցվաձեն հաջողություններ է մաղթել Լևան Խարաբաձեին և Գուրամ Զեսաշվիլիին նոր պաշտոնում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Գուրիայի ոստիկանության դեպարտամենտը կգլխավորի ոստիկանության գնդապետ, Լևան Խարաբաձեն: Մինչ այդ Խարաբաձեն զբաղեցնում էր ներքին գործերի նախարարության, Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտին, ապա այն կգլխավորի ոստիկանության գնդապետ, Գուրամ Զեսաշվիլին: Մինչ այժմ Գուրամ Զեսաշվիլին զբաղեցնում էր Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:
Ոստիկանության դեպարտամենտներում կադրային փոփոխությունները ՆԳ նախարարության կառուցվածքային և կադրային օպտիմալացման բաղկացուցիչ մասն են, որն իրականացվում է պարբերաբար: Օպերատիվ գործունեության առանձնահատկություններից ելնելով, փոփոխություններն ուղղված են ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, երկրի և նրա քաղաքացիների համար առավելագույն անվտանգ միջավայրի ապահովմանը: