Վիճակագրության ծառայություն – Հունվար-նոյեմբերին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,5 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 23 216,2 մլն. դոլար, ինչը 9,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։
Դրանից, ըստ Վիճակագրության ծառայության, արտահանումը կազմել է 6 618,1 մլն. ԱՄՆ դոլար, այսինքն՝ աճել է 10,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 16 598,1 մլն. դոլար, աճը կազմել է 9,3 տոկոս։
Գործակալության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին բացասական առեւտրային հաշվեկշիռը կազմել է 9 980,0 մլն. ԱՄՆ դոլար, ինչը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 43.0 տոկոսը։