Վիճակագրության ծառայություն - Գյուղատնտեսական մթերքները տարեկան կտրվածքով թանկացել են 11.3 տոկոսով
Վիճակագրության ծառայություն - Գյուղատնտեսական մթերքները տարեկան կտրվածքով թանկացել են 11.3 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրանքի միավորային արժեքի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 2.4 տոկոսով։

Ըստ Վիճակագրության ծառայության՝ այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է եղել միամյա մշակաբույսերի արժեքի 24.2 տոկոս նվազմամբ, որը, համապատասխանաբար, նպաստել է ընդհանուր ինդեքսի փոփոխությանը -6.1 տոկոսային կետով։

«Նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ գյուղատնտեսական արտադրանքի միավորային արժեքի ինդեքսն աճել է 11.3 տոկոսով։ Ինդեքսի աճը հիմնականում պայմանավորված է եղել կենդանի կենդանիների և կենդանական ծագման մթերքների արժեքի 9.3 տոկոս աճով, որը նպաստել է ընդհանուր ինդեքսի փոփոխությանը 5.19 տոկոսային կետով։ Նույն ժամանակահատվածում բազմամյա մշակաբույսերի արժեքն աճել է 9.4 տոկոսով, իսկ միամյա մշակաբույսերի արժեքը՝ 23.2 տոկոսով, որը համապատասխանաբար նպաստել է ընդհանուր ինդեքսի փոփոխությանը 2.13 և 3.98 տոկոսային կետով», – նշվում է Վիճակագրության ծառայության կողմից հրապարակված զեկույցում։