Վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, 2020 թվականի առաջին եռամսյակում տեղական զբոսաշրջությունը նվազել է 3,4 տոկոսով
Ազգային վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, 2020 թվականի առաջին եռամսյակում, Վրաստանի տարածքում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի տեղական այցելուների միջին ամսական քանակը սահմանվել է 887.2 հազարով, ովքեր երկրի տարածքում կատարել են 1 միլիոն այց: Նշված ժամանակահատվածում այցելուների քանակը 3,4 տոկոսով պակաս է 2019 թվականի առաջին եռամսյակի համապատասխան տվյալներից:
Գերատեսչության տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի ռեզիդենտ այցելուների կողմից Վրաստանի տարածքում իրականացրած զբոսաշրջային տիպի այցերի միջին ամսեկան քանակը սահմանվել է 430,2 հազարով, ինչը 8,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:
«Սաքստատի»-ի տեղեկությամբ, 2020 թվականի առաջին եռամսյակում այցելուների 37,7 տոկոսը 31-50 տարեկան էին: Այստեղից 53.9 տոկոսը կանայք էին:
Բացի այդ, հետազոտության արդյունքներով պարզվել է, որ այցելուների 32,1 տոկոսը Թբիլիսիից է, 15,0 տոկոսը գալիս է՝ Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանների վրա, 11,5 տոկոսը ՝ Քվեմո Քարթլիի, իսկ մնացած շրջանները գրանցել են ավելի ցածր ցուցանիշ: Այս տարվա առաջին եռամսյակում այցելությունների մեծ մասը ՝ 53,5 տոկոսը, կատարվել է ընկերներին/հարազատներին տեսակցելու նպատակով:
Ամենից շատ այցելություն կատարվել է Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում: