Մայիսին Վրաստանի տնտեսությունը աճել է 25,8 տոկոսով. Վիճակագրության ծառայություն
Մայիսին Վրաստանի տնտեսությունը աճել է 25,8 տոկոսով. Վիճակագրության ծառայություն

Ազգային վիճակագրության ծառայության նախնական գնահատականների համաձայն, 2021 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական ընդհանուր ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 25,8 տոկոս, մինչդեռ 2021 թվականի առաջին հինգ ամիսների միջին ցուցանիշը 11,5 տոկոս է:

Վիճակագրության ծառայության հաղորդմամբ, այս տարվա մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համամատ, աճի միտում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում:

Աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտները, ինչպիսիք են՝ մշակվող արդյունաբերությունը,  ֆինանսները և ապահովագրությունը, առևտուրը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, հյուրանոցներն ու ռեստորանները, շինարարությունը, տրանսպորտը և պահեստավորումը: