Վիրահայոց թեմը Ծաղկազարդի և Հարության տոնի արարողակարգերը կանցկացնի փոփոխված ձևաչափով
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին Հրաշափառ Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին:
Վիրահայոց թեմում հայտարարում են, որ երկրում գործող արտակարգ դրությունից ելնելով, տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով: Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տանից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին:
Զատիկից մեկ շաբաթ առաջ, ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ինչպես հայտարարում են Վիրահայոց թեմում, երիտասարդ կամավորները կվերահսկեն, որպեսզի պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակներում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն:
Հարության տոնի պատարագները, ապրիլի 12-ին, կանցկացվեն երկու եկեղեցիներում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով:
«Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում:
Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ, ապրիլի 5-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք:
Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն: