Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը օդապարիկների հայտնվելու պատճառով
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը օդապարիկների հայտնվելու պատճառով

Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը օդապարիկների հայտնվելու պատճառով: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հոկտեմբերի 22-ի, ժամը 06:40-ի դրությամբ, Վիլնյուսի օդանավակայանի գործունեության վրա դրված սահմանափակումներից տուժել է ավելի քան 4000 ուղևոր և երեսուն չվերթ:

Վիլնյուսի 14 չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ, հիմնականում՝ Կաունաս՝ 10, Ռիգա՝ 2, և Պալանգա ու Վարշավա՝ մեկական չվերթ: Չեղարկվել է 10 չվերթ, մեկ ինքնաթիռ վերադարձվել է մեկնման օդանավակայան: Վիլնյուսի օդանավակայանից 5 չվերթ հետաձգվել է:

Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ մի քանի տասնյակ օդապարիկներ վերահսկվում են:

Հաղորդումների համաձայն՝ օդապարիկներն օգտագործվում են Բելառուսից ծխախոտի մաքսանենգության համար:

Անվտանգության իրավիճակի պատճառով Բելառուսի հետ մնացած երկու սահմանային անցակետերը փակվել են: Որոշումը կվերանայվի, երբ Վիլնյուսի օդանավակայանը վերսկսի գործունեությունը: