Վիլի Սանյոլը Խվիչա Կվարացխելիայի մասին. Եթե նա շարունակի քրտնաջան աշխատել, ապա կարժանանա «Ոսկե գնդակին» #1TVSPORT
«Խվիչա Կվարացխելիան այս պահին աշխարհի լավագույն խաղացողն է», – այս հարցի մասին մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը։
«Կվարացխելիային հաճախ քննադատում էին այն բանի համար, որ մինչև վերջ, կարծես, նա իրեն միայն մեծ խաղերում էր ծախսում։ Ինձ դուր եկավ, որ Խվիչան իր խաղով պատասխանում էր քննադատներին։ Ես գնահատում եմ նրա պրոֆեսիոնալիզմը։ Չգիտեմ՝ նա հիմա աշխարհի լավագույնն է, թե ոչ, բայց եթե նա շարունակի այսպես աշխատել, ապա կարժանանա «Ոսկե գնդակին»։
Ֆրանսիացի մասնագետը նաև ընդգծել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողի մոտիվացիան ազգային հավաքականի համար և Խվիչայի վերաբերմունքն այս հարցում օրինակելի է անվանել։
«Ես շատ եմ գնահատում, որ Խվիչան մարզական հավաք է գալիս մոտիվացված և օգնում է թիմակիցներին»։ «Բավարիայի» դեմ հաղթանակից հետո ես նրան հարցրի, թե արդյոք կկարողանա մասնակցել հունիսին կայանալիք մարզական հավաքին, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 30-ին է։ Նա պատասխանեց. «Կարևոր չէ, որ սրանք ընկերական խաղեր են, ես ուզում եմ տղաների հետ լինել և օգնել թիմակիցներիս։ Խվիչան ոչ միայն հիանալի խաղացող է, այլև հիանալի ավագ, մեծ պատիվ է նրա հետ աշխատելը»։