Վիկտորյա Նուլանդն ասում է, որ Ռուսաստանին ուղղված պատասխանը ներառում է ԱՄՆ-ի մտահոգությունը Ռուսաստանի կողմից հարևանների ինքնիշխանության խախտման կապակցությամբ
WASHINGTON, DC - MAY 06: Assistant Secretary of State for European and Eurasian Affairs Victoria Nuland testifies during a hearing before the Senate Foreign Relations Committee May 6, 2014 on Capitol Hill in Washington, DC. The committee held a hearing on "Ukraine - Countering Russian Intervention and Supporting a Democratic State." (Photo by Alex Wong/Getty Images)
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ Ռուսաստանին ուղղված պատասխանը ներառում էր ԱՄՆ-ի մտահոգությունները Ռուսաստանի կողմից իր հարեւանների ինքնիշխանության խախտման վերաբերյալ: Այս մասին Նուլանդը ասել է ճեպազրույցում:
Նուլանդին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանին ուղղված ԱՄՆ-ի գրավոր պատասխանը, ինչպես ՆԱՏՕ-ի պատասխանը, ներառում է Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից ուժերը դուրս բերելու կոչ:
«Ես չեմ խորանա մեր փաստաթղթի կամ ՆԱՏՕ-ի փաստաթղթի ճշգրիտ լեզվին, բավական է ասել, որ մեր փաստաթուղթը չափազանց հստակ արտահայտում է մեր մտահոգությունները Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, ներառյալ նրա հարևանների նկատմամբ ինքնիշխանության խախտումները»,- ասել է Նուլանդը։