Վիկտորյա Նուլանդն ասում է, որ ԱՄՆ-ն ունի գործողությունների 18 սցենար Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում

22:21, 15.01.2022

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ԱՄՆ-ն ունի 18 սցենար։

Նուլանդը «Financial Times»-ի բրիտանական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են հակահարված տալ՝ ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները։

«Ես չեմ պատրաստվում նկարագրել 18 տարբեր սցենարներ։ Ես կարող եմ պարզապես ասել, որ դաշնակիցների հետ մեր երկխոսությունը կառուցված է Ռուսաստանին անհապաղ ծանր ցավ պատճառելու շուրջ, եթե Ռուսաստանը որևէ քայլ ձեռնարկի Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար», – ասել է Նուլանդը:

Այդուհանդերձ, Նուլանդի խոսքով, Սպիտակ տունը շահագրգռված է Մոսկվայի հետ երկխոսության շարունակմամբ։

«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի բանակցել որոշ գաղափարների շուրջ, որոնք մենք ներկայացրել ենք բանակցությունների սեղանին, բայց դա Պուտինի ընտրությունն է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Սպիտակ տունն այսօր հայտնել է, որ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը կեղծ պատրվակ է պատրաստում Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

Նմանատիպ