Վիկտոր Յուշչենկո. Վլադիմիր Պուտինն արդեն պարտվել է այս պատերազմում, բայց Ուկրաինան դեռ չի հաղթել
Վլադիմիր Պուտինն արդեն պարտվել է այս պատերազմում, բայց Ուկրաինան դեռ չի հաղթել,- ասել է Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
«Վերջին երեք օրերին մեր զինվորականների հաջողությունները խոստումնալից են։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ Պուտինն արդեն միանշանակ պարտվել է, բայց մենք դեռ չենք հաղթել»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը։
Յուշչենկոյի խոսքով՝ ուկրաինացիներն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարող են պայքարել: Նախկին նախագահը հույս ունի, որ պատերազմի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումը կվերանայվի և ավելի մեծ մոբիլիզացիա տեղի կունենա։
Յուշչենկոյին հիշեցրին 2016 թվականին նրա արած մի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ Ուկրաինան կպարտվի: Լրագրողին հետաքրքրում էր, թե այժմ ինչ է մտածում նախկին նախագահը: «Մենք հաղթելու ենք»,- պատասխանել է Ուկրաինայի նախկին նախագահը։