Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես նշված է Կրեմլի կողմից տարածված հաղորդագրության մեջ, զրույցը վերաբերել է Բուդապեշտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի կազմակերպման պատրաստությանը։
«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած զրույցի մանրամասները։ Նա նշել է, որ ամերիկյան ներկայացուցիչների հետ ապագա շփումների ժամանակ նախատեսվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ հաշվի առնելով Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման հեռանկարը», – նշված է հաղորդագրության մեջ։