Վիկտոր Օրբանը դիմել է Դոնալդ Տուսկին. «Մենք պետք է մտածենք ոչ թե Պուտինի, այլ մեր երկրների ու ժողովուրդների մասին. պատերազմ հրահրելու փոխարեն փրկիր և սիրիր քո երկիրը, Դոնալդ»
Վիկտոր Օրբանը դիմել է Դոնալդ Տուսկին. «Մենք պետք է մտածենք ոչ թե Պուտինի, այլ մեր երկրների ու ժողովուրդների մասին. պատերազմ հրահրելու փոխարեն փրկիր և սիրիր քո երկիրը, Դոնալդ»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցում արձագանքում է իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի գրառմանը։

Վիկտոր Օրբանը տարածում է Դոնալդ Տուսկի գրառումը, որտեղ Տուսկն ասում է, թե «այսօրվա իրականությունը նման է Պուտինի երազած ծրագրին»։

«Եվրոպան գնում է դեպի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ճգնաժամը։ Աշխարհը կանգնած է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։ Եվրոպան լուրջ վտանգի տակ է։ Այս ճգնաժամից միակ ելքը ռուսական էներգետիկայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումն է։ Անհապաղ։ Մենք պետք է մտածենք ոչ թե Պուտինի, այլ մեր երկրների ու ժողովրդի մասին։ Պատերազմ հրահրելու փոխարեն՝ փրկիր և սիրիր քո երկիրը, Դոնալդ»,- գրում է Օրբանը սոցիալական ցանցում։