Վիկտոր Օրբան. Ժամանակն է, որ Բրյուսելի բյուրոկրատները և Սորոսի ցանցը դադարեն հարձակվել Վրաստանի կառավարության վրա
Վիկտոր Օրբան. Ժամանակն է, որ Բրյուսելի բյուրոկրատները և Սորոսի ցանցը դադարեն հարձակվել Վրաստանի կառավարության վրա

Ժամանակն է, որ Բրյուսելի բյուրոկրատները և Սորոսի ցանցը դադարեցնեն հարձակումները Վրաստանի կառավարության վրա, սոցցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա ասել է, որ այսօր եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Շալվա Պապուաշվիլիին։

«Ժամանակն է, որ Բրյուսելի բյուրոկրատները և Սորոսի ցանցը դադարեցնեն վրացական կառավարության վրա հարձակումները: Ես իմ աջակցությունն եմ հայտնել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին Վրաստանի ինքնիշխանության համար նրանց պայքարում»,- գրել է Օրբանը։