Վիկտոր Օրբան – Եվրամիությունն արդեն փլուզվել է, եվրոպացի առաջնորդները, որոնք ապացուցել են, որ լիլիպուտներ են, միասին Եվրամիությունը վերածել են սնանկացած դաշինքի

18:08, 21.09.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ Եվրամիությունն արդեն փլուզվել է։

Ըստ Օրբանի՝ այն Եվրոպան, որը նրանք ճանաչում և սիրում էին, ավարտվել է։

«Եվրամիությունն արդեն փլուզվել է։ Ֆինանսական ճգնաժամի, միգրացիայի, պատերազմի և հսկայական խնդիրների ստվերում եվրոպացի առաջնորդները, որոնք ապացուցել են իրենց լիլիպուտ լինելը, միասին ԵՄ-ն վերածել են սնանկացած դաշինքի։ Պարտքերի լեռներ, միգրանտների զանգվածներ, փողոցային բռնություն, պատերազմի անընդհատ մթնող ստվերներ, զանգվածային կրճատումներ, կոմունալ վճարների կտրուկ աճ, սնանկացած ընտանիքներ և Բրյուսելի բյուրոկրատներ, որոնք վազվզում են վախեցած հավերի պես, ինչպես անսարք GPS, որը երբեք չի հասնում իր նպատակակետին», – ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը նաև նշում է, որ հիմա ժամանակն է քաջություն ցուցաբերելու։

Նմանատիպ