Վիկտոր Օրբան. Եթե լիբերալները հաղթում են, Բրյուսելում ասում են, որ կա ժողովրդավարություն, եթե պահպանողականները հաղթում են, ուրեմն ժողովրդավարություն չի եղել, պետք չէ դրան լուրջ վերաբերվել, դա սովորական պատմություն է
Եթե լիբերալները հաղթում են, Բրյուսելում ասում են, որ կա ժողովրդավարություն, եթե պահպանողականները հաղթում են, ուրեմն ժողովրդավարություն չի եղել, պետք չէ դրան լուրջ վերաբերվել, դա սովորական պատմություն է. Վիկտոր Օրբանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին համատեղ ճեպազրույցում։
Օրբանիի խոսքով՝ Վրաստանում անցկացվել են ազատ, ժողովրդավարական ընտրություններ։
«Որպես բազմաթիվ վեճերում շահած Հունգարիայի վարչապետ՝ ուզում եմ ձեզ ասել, որ վեճեր կլինեն ապագայում՝ առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց դա պետք է ընդունել այնպես, ինչպես կա։ Ընտրությունների արդյունքներն անվիճելի են, անցկացվեցին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Եվրոպայում դեռ վեճեր կլինեն, պետք չէ դրան լուրջ վերաբերվել, քանի որ դա սովորական պատմություն է։ Վեճը կա նույն ձևով, այն միշտ կա Բրյուսելում։ Երբ հաղթում են էապես պահպանողական կուսակցությունները, մենք միշտ տեսնում ենք նման փաստարկներ, քանի որ եվրոպական քաղաքականությունը հիմնված է ձեռնարկի վրա: Եթե լիբերալները հաղթեն, ուրեմն կա ժողովրդավարություն։ Եթե պահպանողականները հաղթեն, ուրեմն ժողովրդավարություն չի եղել։ Այսպիսի վեճեր Բրյուսելում անընդհատ լինում են։
Հունգարիայում, թե այլ երկրում ընտրություններ են լինելու, կապ չունի՝ կընդունեն, թե այդպես կընկալեն։ Եթե լիբերալները հաղթեին, ապա այն կտարածվեր Արևմտյան Եվրոպայով մեկ՝ որպես ժողովրդավարություն իր լավագույն ձևով։ Հիմա, քանի որ պահպանողական էությունն ու ոգին հաղթել են, բանավեճն արդեն Եվրոպայում է։ Նույնիսկ ավելի լավ ընտրություններից հետո, ցանկացած այլ երկրում ընտրություններից հետո այդպես էր, և այդպես է հնչում միջազգային մամուլում, բայց պետք չէ դրան լուրջ վերաբերվել։ Ուստի, պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների հաղթանակի և ժողովրդավարական անցկացման կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ։ Ապագայում միշտ կարող եք հույս դնել մեր ռազմավարական գործընկերության վրա»,- ասել է Վիկտոր Օրբանը։