Վիկտոր Օրբան. Նրանք, ովքեր աջակցում են կառավարության փոփոխությանը, իրականում աջակցում են պատերազմին
Վիկտոր Օրբան. Նրանք, ովքեր աջակցում են կառավարության փոփոխությանը, իրականում աջակցում են պատերազմին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությամբ՝ 2026 թվականի ընտրությունները լինելու են վճռական։ Այս մասին նա նշել է Բուդապեշտում տեղի ունեցած աջակիցների ցույցի ժամանակ իր ելույթում։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի խոսել այն հունգարացիների հետ, ովքեր մոլորեցված են։

«Շատ հույգարացիներ հավատում են, թե ճիշտ գործ են անում, երբ աջակցում են Բրյուսելին և Բրյուսելի կողմից այստեղ ուղարկված կառավարության թեկնածուներին։ Այսօր մենք պետք է ասենք նրանց, որ Բրյուսելը լավը չէ և մեզ դժբախտություն կբերի։ Նրանք, ովքեր աջակցում են կառավարության փոփոխությանը, իրականում աջակցում են պատերազմին», – հայտարարել է Հունգարիայի վարչապետը։