Վիկտոր Օրբան. Մինչև մենք չստանանք մեր նավթը, որը արգելափակվել է Ուկրաինայի կողմից, չկա որևէ լուծում, որը բարենպաստ կլինի Ուկրաինայի համար, որին Հունգարիան կաջակցի
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ կարգելափակի ցանկացած ուկրաինամետ որոշում։ Վիկտոր Օրբանը լրագրողներին ասել է ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։
Օրբանի խոսքով՝ նա չի փոխի այս որոշումը, մինչև չվերականգնվի իր երկրին նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով։
«Հունգարիայի դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային, երբ ստանանք մեր նավթը, որը նրանք արգելափակել են։ Մինչ այդ չկա Ուկրաինայի համար բարենպաստ լուծում, որը Հունգարիան կաջակցի։ Մենք սպասում ենք նավթի։ Մնացած ամեն ինչ պարզապես հեքիաթ է», – ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև ասել է, որ այն, ինչի մասին նրանք խոսում են, քաղաքական չէ, այլ հունգարացիների համար գոյության հարց է։
«Նավթը հունգարացիների համար գոյության հարց է։ Առանց նավթի յուրաքանչյուր ընտանիք և հունգարական ընկերություն կսնանկանա։ Այնպես որ, սա կատակ չէ, քաղաքական խաղ չէ։ Զելենսկին պետք է հասկանա սա», – ասել է Օրբանը։