Վիկտոր Օրբան. Մեր ընդդիմադիրները համագործակցում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, սպառնում են մեր աջակիցներին, հորինված մեղադրանքներով խոսում են ընտրությունների կեղծման մասին

14:14, 10.04.2026

«Մեր հակառակորդները իշխանությունը զավթելու նպատակով ոչ մի բանի առջև կանգ չեն առնի», – այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Վիկտոր Օրբանի խոսքով՝ իր ընդդիմախոսները համագործակցում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ և բռնությամբ սպառնում իշխանության կողմնակիցներին:

«Մեր ընդդիմախոսները իշխանությունը զավթելու նպատակով ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Նրանք համագործակցում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, սպառնում են բռնությամբ մեր կողմնակիցներին և նույնիսկ ընտրություններից առաջ շինծու մեղադրանքներով խոսում են ընտրակեղծիքների մասին: Նրանք դեռևս մինչև ձեր ձայների հաշվարկը ցույցեր ու անկարգություններ են կազմակերպում: Եկեք հստակ ասենք. սա կազմակերպված փորձ է՝ քաոսի, ճնշման և միջազգային վարկաբեկման ճանապարհով կասկածի տակ դնելու հունգար ժողովրդի որոշումը», – հայտարարել է Հունգարիայի վարչապետը:

Նմանատիպ