Վիկտոր Օրբան. Մեր առջև ընտրություն է, թե ով կձևավորի Հունգարիայի կառավարությունը՝ Զելենսկին, թե ես. եթե լինի կառավարություն, որը կպաշտպանի ուկրաինացիների շահերը, Հունգարիայի գումարները կգնան Ուկրաինա

11:39, 11.04.2026

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախընտրական հանրահավաքի ժամանակ ընդդիմությանը հիշատակել է որպես Ուկրաինայի շահերի սպասարկու։

«Ես պատշաճ համեստությամբ եմ ասում, որ մեր առջև իրական ընտրություն է, թե ով կձևավորի կառավարությունը՝ Զելենսկին, թե ես։ Այս երկուսից դուք պետք է ընտրեք ինձ»,- հայտարարել է Օրբանը։

Վիկտոր Օրբանի խոսքով՝ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Հունգարիայի գումարները կուղարկվեն Ուկրաինա։

«Եթե Հունգարիան ունենա կառավարություն, որը հունգարացիների փոխարեն կպաշտպանի ուկրաինացիների շահերը, Հունգարիայի գումարները կգնան Ուկրաինա»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Ի գիտություն՝ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին։

Նմանատիպ