Վիկտոր Օրբան. Մենք այստեղ ենք՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարա-վրացական հարաբերությունները
Մենք այստեղ ենք՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարա-վրացական հարաբերությունները,- սոցցանցում գրել է այցով Վրաստանում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ինչպես նշում է Օրբանը, հոկտեմբերի 26-ի ընտրություններում Վրաստանի բնակչությունը քվեարկել է հանուն խաղաղության և բարգավաճման։
«Պաշտոնական այց Վրաստան: Այս շաբաթավերջին անցկացված ընտրություններում մի բան պարզ է. Վրաստանի ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության և բարգավաճման ազատ և ժողովրդավարական ընտրություններում։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարա-վրացական հարաբերությունները։ Շնորհակալություն հյուրընկալության համար, վարչապետ»,- գրում է Օրբանը։