Վիկտոր Օրբան. Էներգակիրների գները նվազեցնելու համար Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Էներգակիրների գները նվազեցնելու համար Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանի խոսքով, պատժամիջոցները բարձրացնում են էներգառեսուրսների գները, ինչը խոչընդոտում է դաշինքի տնտեսական մրցունակությանը։
«Էներգառեսուրսների գները պետք է ամեն կերպ իջեցնել։ Սա նշանակում է, որ պատժամիջոցները պետք է վերանայվեն, քանի որ էներգառեսուրսների գները չեն ընկնի ներկայիս պատժամիջոցների քաղաքականության ներքո»,- ասել է Օրբանը Հունգարիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում։