Վիկտոր Օրբան. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են
Վիկտոր Օրբան. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են

ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են Բուդապեշտում, – այս մասին գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցում։

«Հանդիպում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ։ Պատրաստական աշխատանքները ընթանում են ամբողջ արագությամբ», – գրել է Օրբանը։

Օրբանի խոսքով՝ նա արդեն երեք տարի է բացահայտ և բարձրաձայն պայքարում է խաղաղության համար, և հենց այդ պատճառով է Հունգարիան այսօր միակ տեղը Եվրոպայում, որտեղ հնարավոր է Թրամփ–Պուտին հանդիպման անցկացումը։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհանդիպի Վլադիմիր Պուտինին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։