Վիկտոր Օրբան. Բրյուսելը միլիարդներ է պահանջում Ուկրաինայի համար, մի՞թե բյուրոկրատները խենթացել են, մենք չենք վճարի մի պատերազմի համար, որը մերը չէ
«Բրյուսելը միլիարդներ է պահանջում Ուկրաինայի համար: Մի՞թե բյուրոկրատները խենթացել են: Մենք չենք վճարի մի պատերազմի համար, որը մերը չէ», – այս մասին սոցիալական X ցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Ինչպես գրում է Օրբանը, Հունգարիան իր փողը Ուկրաինային չի տա:
«Բրյուսելը միլիարդներ է պահանջում Ուկրաինայի համար: Մեր փողերով ֆինանսավորվող վարկեր, որոնք երբեք չեն վերադարձվելու: Մի՞թե բյուրոկրատները խենթացել են: Մենք չենք վճարի մի պատերազմի համար, որը մերը չէ: Մենք Ուկրաինային չենք տա մեր երեխաներին, մեր որդիներին, մեր զենքը կամ մեր փողերը: Ոչ հիմա, ոչ երբեք», – գրում է Վիկտոր Օրբանը: