Վիկտոր Օրբան. Բարեկամներ, մեր շարքերում է չեմպիոն վարչապետ Իրակլի Կոբախիձեն. նա Վրաստանի ինքնիշխանության պահապանն է, այսօր Եվրոպայում ամենախիզախ ազգը վրաց ազգն է
Վիկտոր Օրբան. Բարեկամներ, մեր շարքերում է չեմպիոն վարչապետ Իրակլի Կոբախիձեն. նա Վրաստանի ինքնիշխանության պահապանն է, այսօր Եվրոպայում ամենախիզախ ազգը վրաց ազգն է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում խոսել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասին։

Ինչպես նշել է Օրբանը, այսօր Եվրոպայում ամենախիզախ ազգը վրացիներն են։

«Ընկերնե՛ր, մեր շարքերում է կովկասցի հայրենասեր, չեմպիոն վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա երկիրը ռուսական արջի երախում է։ Չնայած Եվրոմիության շարունակական շանտաժին և լիբերալների նույնքան անդադար քայքայիչ գործունեությանը՝ նա Վրաստանի ինքնիշխանության պահապանն է։

Այսօր Եվրոպայում ամենախիզախ ազգը վրաց ազգն է» — հայտարարել է Օրբանը: