Վերլուծական նախագիծ DeepState. Ռուսական օկուպացիոն ուժերը առաջխաղացել են Միրնոգրադում և առաջխաղանում են նաև դեպի Կատերնովկա
Ռուսաստանի օկուպացիոն ուժերը առաջխաղացում ունեն Դոնեցկի մարզի Միռնոգրադ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածել ուկրաինական վերլուծական նախագիծ DeepState-ը։
Պլատֆորմի վերլուծաբանների գնահատմամբ՝ ռուսական ուժերն առաջ են շարժվում ոչ միայն Միռնոգրադի, այլև Կատերնիվկայի ուղղությամբ։
Մինչ այդ, մի քանի օր առաջ Ուկրաինայի օդադեսանտային գրոհային ուժերը հայտարարել էին, որ Պոկրովսկը և Միռնոգրադը շրջափակման մեջ չեն գտնվում, և Ուկրաինայի պաշտպանության ուժերն աշխատում են լոգիստիկայի և վերահսկողության գոտիների ընդլայնման վրա։